Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

30 օգոս 2019 12:50

Պայման խախտող ուսանողը կվերադարձնի գումարը՝ որոշակի տոկոսներով

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Իմ քայլը հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր բաժանեց 54 ուսանողի, ովքեր ուսումնառությություն պետք է ստանան արտասահմանում, հետո վերադառնան Հայաստան՝ այստեղ աշխատելու համար: Հատկացվելու է ավելի քան 1 միլիոն դոլար: Հստակ թիվն այս պահին չի հայտարավում, քանի որ հիմա այն դեռ ճշտվում է: Եթե ավելի շատ գումար հնարավոր լինի ունենալ, այն կազդի կրթաթոշակի չափի վրա:
Իսկ ի՞նչ է լինելու, եթե ուսանողները խախտեն պայմանը: Հիմնադրամից հայտնում են, որ այդ դեպքում գումարը պետք է վերադարձվի՝ որոշակի տոկոսներով:

Մենք պայմանը մշակելիս հաշվի ենք առել, որ հնարավոր է այնտեղ որոշակի ժամանակահատվածում աշխատանքային փորձ ձեռք բերել: Որպես ժամկետ սահմանվել է մեկ տարին: Այսինքն, ուսանողները կունենան 3 տարի ժամկետ: Եթե չվերադառնան, պետք է գումարը վերադարձնեն որոշակի տոկոսներով:
Ֆինանսավորումը տրվում է ամբողջ ուսումնառության համար: Մենք առաջնահերություն ենք սահմանել ոչ միայն մասնագիտությունների, այլ նաև ուսումնական ծրագրի առումով: Առաջնահերթ ենք համարել մագիստրատուրան, որն ավելի կարճ ժամանակով է և ավելի նեղ մասնագիտական, քան՝ բակալավրը: Բացի դրանից, բակալավրի դեպքում ուսանողները կգնան շատ ավելի վաղ տարիքում և վերադառնալու պայմանները քիչ կլինեն: Դրա համար մագիստրատուրան առաջնային է համարվել, չնայած ունենք նաև բակալավրում սովորող ուսանողները:


Նշենք, որ 54 ուսանողից 27-ը աղջիկ են, 27-ը՝ տղա: Նախնական թիվը եղել է 55, սակայն ավելի ուշ ուսանողներից մեկը հրաժարվել է:

Դոնորների մասին հիմնադրամն ինֆորմացիա չի հայտնում, քանի որ չկա նրանց համաձայնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր