Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

31 օգոս 2019 14:24

Քաղաքական ապտակն էլ ինչպե՞ս է լինում...

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ 
     
Շնորհավորական նամակում տառացիորեն նշված է հետևյալը. «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։ 
     
Համարելով Ռոբերտ Քոչարյանին որպես ռուսաստանի բարեկամ, Վ. Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է առողջություն և տոկոնություն:
Ռուսաստանի և նրա նախագահի խնդիրն է այս կամ այն անձին համարել Ռուսաստանի ընկերն ու բարեկամը, բայց որ այսպիսի ուղերձները ուղղակի ապտակ են Հայաստանի քաղաքական իշխանությանը, գոնե ինքս արդեն որևէ կասկած չունեմ:

Սա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունների համար անընդունելի են մարտի 1-ի գործով Հայաստանում իրականացվող քրեական գործի հարուցումը և հատկապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:
Ինձ ապշեցնում է Հայաստանի իշխանության դիրքորոշումը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են կամ երբևէ այնքան լավ չեն եղել, որքան այսօր:

Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ անհրաժեշտ է վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները և հստակեցնել զգայուն հարցերի վերաբերյալ դիրքորոշումները՝ փորձելով անել հնարավոր ամեն ինչ՝ հասկանալ տալու համար, որ Հայաստանում իրականացվող գործընթացները չպետք է ազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա և ուղղված չեն այդ հարաբերությունների դեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր