Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին          Արտակարգ իրավիճակ, ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը       Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով    

02 սեպ 2019 11:13

Տեսանյութ.ԱՄՆ-ում փոթորիկն հասել է հազվագյուտ 5-րդ՝ ամենավտանգավոր մակարդակին.1 մլն մարդ տարհանվում է

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի ափի ամբողջ երկայնքով և Ջորջիա նահանգի ափամերձ շրջաններում տարհանում են հայտարարել սպասվող «Դորիան» փոթորկի պատճառով, հայտնում է NBC News-ը:

Փոթորիկը կսկսվի կեսօրին (երևանյան ժամանակով՝ երեկոյան ժամերին): Աղբյուրի տեղեկություններով՝ միայն Հարավային Կարոլինայում տարհանվում է 830 հազար մարդ: Ընդհանուր առմամբ տարհանվում է 1 մլն մարդ:
Բացի այդ, երեքշաբթի չեն աշխատի դպրոցներն ու պետական հաստատությունները:


Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Դորիան» փոթորիկն արդեն հասել է հազվագյուտ հինգերորդ՝ ամենավտանգավոր մակարդակին, քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում շուրջ 300 կիլոմետրի: Սպասվում է, որ այն կդառնա ամենահզորը վերջին տասնամյակի ընթացքում։
Ավելի վաղ ԱՄՆ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնը հայտնել էր, որ «Դորիան»-ը շարժվում է դեպի հյուսիս և հաջորդ շաբաթ կարող է հարվածել հարավ-արևելյան նահանգների ափերին:
Ֆլորիդայի, Ջորջիայի, Հարավային և Հյուսիսային Կարոլինաների իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր