Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց
![](https://www.pastinfo.am/news_images/294/879252_1/694917d0a5c07e3bc5f065cf68fdd805.thumb.jpg)
«Զարգացման շրջանակն ստեղծված Է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,- հայտարարել է Բախտաձեն։
Նա ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշել է, որ «մեծ պատիվ Էր եւ միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ ու կլինեմ «Վրացական երազանքի» անդամը եւ մեր երկրի նվիրյալ զինվորը»:
Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր Է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:
Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին:
Ռիա-Նովոստի գործակալության տեղեկացմամբ՝ նոր վարչապետի թեկնածությունը կարող Է առաջադրել խորհրդարանական ընտրություններում առավելագույն արդյունքներն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» Է): Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ Է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Բախտաձեին կփոխարինի Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան։ ՆԳ նախարարի պաշտոնը կստանձնի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։