էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

03 սեպ 2019 12:40

Պարոն նախարար, տեղյա՞կ եք, թե ինչ է քաղցկեղը, որ քաղցկեղը տարածվելու ունակություն ունի, և խլում էիք մարդկանց ապրելու վերջին շանսը

Այսօր ձախողվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ Նա ընդհատել է այն ու հեռացել, երբ ասուլիսի սրահ է մտել ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը եւ ցանկացավ հարցեր ուղղել նախարարին։ Նախարարը պարզապես  հեռացավ ասուլիսի սրահից։
Հիշեցնենք, որ Թամամյանն օրերս հրաժարական էր ներկայացրել Առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից՝ Արսեն Թորոսյանին մեղադրելով պոպուլիզմի ու առողջապահության ոլորտը ձախողելու մեջ:
Թամամյանը հրապարակավ հայտարարեց, որ հարցեր ուներ նախարարին, բայց նա ի պատասխան հեռացավ ու, ինչպես նշեց Թամամյանը,  անկյունում հարցազրույց է տալիս։ «Հարիր չէ առողջապահության նախարարին անկյուն մտնել, մանավանդ որ տեսախցիկների առաջ թուր է ճոճում», - հայտարարեց Գ.Թամամյանը։
Նախարարի տապալված ասուլիսը շարունակեց արդեն Գեւորգ Թամամյանը՝ հայտարարելով, որ Արսեն Թորոսյանն ատում է բոլոր կայացած բժիշկներին եւ նա չի կարող առողջապահության նախարար լինել։ «Արսեն Թորոսյանը որպես պիսըր է ծառայել, էդ ինչ հիվանդություն է, որ չի կարողացել էնտեղ գրագրություն անել: Այստեղ թուղթ էր թափահարում, մարդկանց խղճահարությունն էր հարուցում, բա եթե հիվանդ է, ոնց դոնորություն արեց։ Հարցրեք՝ արե՞ց»,- նշել է նա։
Գևորգ Թամամյանը բարձրաձայնեց իր հարցերը, որոնք մտադիր էր տալ նախարար Թորոսյանին:
«Պարոն Թորոսյան, ինչե՞ս եք Ձեզ զգում, երբ ապրիլ ամսին հորդորել էիք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քաղցկեղով հիվանդներին հերթագրել: Այս մասին նաև հայտարարեց նախկին տնօրեն պրոֆեսոր Տանանյանը: Պարոն նախարար, ընդհանարապես տեղյա՞կ եք, թե ինչ է քաղցկեղը, տեղյա՞կ եք, որ քաղցկեղը տարածվելու ունակություն ունի, և խլում էիք տարբեր մարդկանց ապրելու վերջին շանսը: Այս ամենը Տանանյանը ցույց տվեց նաև թղթերով»,- նշեց Թամամյանը:
Վերջինս հիշեցրեց Ռ. Հ. Յոլյանի անվ արյունաբանական կենտրոնի տնօրեն Արմեն տանանյանի աշխատանքից ազատելու Թորոսյանի մեկնաբանությունը, թե Տանանյանը խոչընդոտել է օտարերկրյա ներդրողին, և եղել են բողոքեր:
«ԱԱԾ-ի կողմից 11 ամսվա տևած հետաքննության արդյունքները ցույց տվեցին, որ պաշտոնական դիրքի որևէ չարաշահում չի եղել»,- ընդգծեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր