Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն հրաժարվում է Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգության երաշխավորը լինելուց.«Փաստ»          Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք       Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը    

05 սեպ 2019 15:37

Քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ. Ահազանգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց:
Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստի» աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ: Բացի այդ, ներկայացվել է տեղեկատվություն նաև այն մասին, որ կենսաթոշակ բաժանելիս չեն պահպանվում անձնական տվյալների գաղտնիությունը (օրինակ` Հայփոստի աշխատակիցը կենսաթոշակը բաժանելու նպատակով կենսաթոշակառուներին հրավիրում է գյուղի հավաքատեղի և բոլորի ներկայությամբ վճարում է կենսաթոշակը):

«Հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության և  «Հայփոստ» ՓԲ ընկերության միջև կնքված 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման» պայմանագրի դրույթները և քաղաքացիների սոցիալական  ապահովության իրավունքի  պատշաճ  իրացման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ խնդրում եմ գրությամբ ներկայացված հարցերն ուսումնասիրել և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ քաղաքացիների կենսաթոշակն ամբողջությամբ ժամանակին և պատշաճ կերպով վճարելու համար»,- ասված է նախարարի գրության մեջ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր