Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

07 սեպ 2019 18:00

Ռուսաստանը Ամերիկայի ձեռքին ջոկեր է, միաբևեռ աշխարհը ճիշտ կառավարելու համար

-Բարև Ալիսա:

-Բարև Նիկոլ, Նիկոլ ռուսներից չես վախենու՞մ, ուզում էի ասել Քոչարյանին շատ չե՞ս նեղում:

-Ալիսա հալալ է քեզ լրիվ ռուս ես դարձել, Պեսկովի նման ես մտածում, համոզված եմ շուտով հայրենասեր էլ կդառնաս:

-Դու էլ ոչինչ Նիկոլ՝ հումորի զգացողություն ես ձեռք բերել, դե որ այդքան դուխով ես Սերժին էլ ձերբակալի:

-Ալիսա Սերժին ինչու՞ ձերբակալեմ, նա մեզ օգնում է, նա հասկացել է իր սխալները և համագործակցում է արդարադատության հետ: Նա մեզ դեռ շատ պետք է: Դու հասկանում ես նա միակ մարդն է, որ անկախությունից մինչ օրս բոլոր հանցագործություններից տեղյակ է, նա շատ արժեքավոր գործիչ է և նրան դեռ վաղ է նեղացնել:

-Ուզում ես ասել, որ Քոչարյանն էլ ձեզ հետ համագործակցի` նրան էլ բաց կթողնե՞ք:

-Գուցե դա է պահանջում ամերիկյան դեմոկրատիան, Ամերիկայում հասարակությունը պատրաստ է կանգնել պետության թիկունքին, այնտեղ քաղհասարակության բարձր գիտակցություն է տիրում, իսկ Հայաստանում դեռ պետական մտածելակերպ չկա, մի տեսակ բոլորը գողական են գնում:

-Այդ ինչու՞ ես այդպես հիացած Ամերիկայով, այդքան հարստության մեջ ռուսական զենքերը բոլորին սարսափի մեջ են գցել:

-Ալիսա, Ելցինի օրոք Ռուսաստանը լրիվ կործանված էր, բայց դա ձեռք չէր տալիս Ամերիկային, մի փոքր ճնշում և Սիբիրը կդառնար երրորդ համաշխարհային պատերազմի թաթերաբեմ, թուրք թաթարական և չինական բախումը անխուսափելի կլիներ:
Ամերիկացիները նավթի գինը այնքան բարձրացրեցին, որ ռուսները ոտքի կանգնեն:
 
Եթե ճիշտն ես ուզում իմանալ՝ Ռուսաստանը Ամերիկայի ձեռքին ջոկեր է, միաբևեռ աշխարհը ճիշտ կառավարելու համար:

-Նիկոլ աչքիս դու էլ ես մասոն դարձել, ափսոս, հայ ազգը աստվածաշնորհ ազգ է և լուրջ առաքելություն ունի աշխարհի ժողովուրդների...
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 9

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր