Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին          Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետները       Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ    

09 սեպ 2019 11:20

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա

2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ, ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։ Այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։


Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։ Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ուղևորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն։
ՀՀ Քաղավիացիայի կոմիտե


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր