Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

09 սեպ 2019 13:00

Արմեն Սարգսյանի իմիջն ընկել է. քաղաքական առումով գրեթե զրո դերակատարում ունի հայաստանյան կյանքում

2019թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 237 հոդված, որոնցից 33-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 193-ը՝ չեզոք։

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի դիրքերը թուլացել են, նրա մասին տևական ժամանակ է, ինչ բացասական հոդվածներն ավելանում են։ Այս անգամ, ինչպես ներկա իշխանությունների, այնպես էլ Արմեն Սարգսյանի համար խնդրահարույց է եղել Ամուլսարի հարցը։ Նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի բացառել, որ Ամուլսարի հարցում Արմեն Սարգսյանը շահագրգիռ կողմերից մեկն է և այս պարագայում նրա լռությունը հասկանալի է դառնում. «Հասկանալի է, որ փայատերեր կան Ամուլսարի հարցում, որոնք հիմնականում անգլիական կողմից են: Դա նկատի ունենալով՝ հնարավոր է, որ նա համապատասխան աջակցություն, ուղղորդվածություն ստացած լինի համապատասխան տեղից: Այս պարագայում թաքնված վիճակը հարմար վիճակ է տվյալ անձի համար»։

Լրատվականների վերլուծություններում կարելի է հանդիպել տեսակետի, ըստ որի՝ Արմեն Սարգսյանն է «Լիդիան Արմենիային» բերել Հայաստան և հենց նա է համարվում այդ կասկածելի գործարքի կնքահայրը։ Վարչապետը ոչ մի սլաք չի ուղղում նախագահի կողմը՝ գոնե ակնարկով։

Արմեն Սարգսյանի քաղաքական գործունեությունը և զբաղեցրած դիրքը ոչ միանշանակ է ընդունվում հասարակության և լրատվականների կողմից։ Մասնավորապես, ասվում է, որ նախագահը քաղաքական առումով գրեթե զրո դերակատարում ունի հայաստանյան կյանքում և նրան մնացել է սոսկ՝ պաղպաղակ ուտելը, քոչարի պարելն ու Նիկոլ Փաշինյանի «հրահանգ-միջնորդություններն» անվերապահորեն կյանքի կոչելը։

Քննադատվել է նաև այն հանգամանքը, որ նախագահը օգոստոսի 31-ին որևէ կերպ չի շնորհավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը։

Արմեն Սարգսյանի PR թիմն այլևս չի կարողանում թե՛ համացանցում, թե՛ լրատվականներում վերականգնել նախագահի դրական իմիջը։ Արմեն Սարգսյանից հասարակությունը պահանջում է ստեղծված իրավիճակում լինել ավելի հաստատակամ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր