Ինչո՞ւ էր պետք այսպես «արագի մեջ» արտահերթ հրավիրել.լրիվ ուրիշ որակի ընդդիմություն է լինելու՝ այլ գործիքակազմով, այլ տրամաբանությամբ.«Փաստ»          Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ»       Իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը. սարսափում են նոր ընդդիմությունից եւ չեն բացառում, որ անգամ տեռակտեր իրականացնեն.«Հրապարակ»    

29 օգոս 2019 16:26

Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չկան. 96 հոդված, որոնցից 42-ը եղել է բացասական, 54-ը՝ չեզոք

2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 96 հոդված, որոնցից 42-ը եղել է բացասական, 54-ը՝ չեզոք։
Լրատվականներում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն հրապարակվել, իսկ նրա վերաբերյալ հասարակության և լրատվական դաշտի քննադատությունները բազմաթիվ թեմաների շուրջ են։


Վերջերս Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել, նշելով, թե Չինարին այլևս չի կարող գնդակոծվել, և Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Նշյալ գրառումը քննադատվեց ռազմական փորձագետների և տեղանքը լավ իմացող անձանց կողմից։ Նրանք հորդորում էին ԱԺ նախագահին չանել հայտարարություններ, որոնք կարող են սպառնալ սահմանային անվտանգությանը։ Այնուհետև, Արարատ Միրզոյանը վերախմբագրեց իր գրառումը։

Լրատվականներում հայտնվեցին կարծիքներ, որ ԱԺ նախագահի նշյալ գրառումը, մտածված էր, որպեսզի քաղցր սուտ մատուցեն քաղաքացիներին։ Ըստ լրատվականների՝ այդ ռազմական գործողությունները տեղի են ունեցել 7 ամիս առաջ, մինչդեռ այդ մասին բարձրաձայնում են այսօր, որպեսզի տեղեկատվական աղմուկի մեջ չեզոքացվի Ամուլսարի հետ կապված խնդիրը։

Բավական քննադատվեց Վարդավառի օրը տեղի ունեցած գորգերի լվանալու միջոցառումը, որի վրա ծախսվել էր շուրջ 5 մլն դրամ։ Ընթացքում պարզվեց, որ միջոցառման համար գումար ստացած կազմակերպություններից մեկը, միջոցառումից ընդամենը 5 օր առաջ է գրանցվել պետական գրանցման ռեգիստրում։ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանից պարզաբանում էին խնդրել իր և միջոցառման կազմակերպիչ Անի Ջուլհակյանի կապի մասին։ Պատգամավորն ասել է, որ Անիին ճանաչում է նախկին միջոցառումներից և չի հերքել այն փաստը, որ իր ամուսինն է նպաստել, որպեսզի «Անի Ջուլհակյան» ԱՁ-ին վստահվի Վարդավառի միջոցառման կազմակերպումը։ Նշվում էր նաև, որ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է։

Շարունակվում են քննարկումները ԱԺ աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների հարցով։ Ըստ լրատվականների՝ ԱԺ-ի նոր կառուցվածքի մասին վերջնական փաստաթուղթ դեռ գոյություն չունի, ստացվում է հին կառուցվածքը այլևս գոյություն չունի, բայց նորն էլ ստեղծված չէ։ Շատ աշխատակիցներ, ովքեր ազատվել են աշխատանքից, սպառնում են դատի տալ, քանի, որ համարում են, որ անհիմն են իրենց պայմանագրերը լուծարվել։

Առկա են բավական խնդրահարույց հարցեր, ԱԺ նախագահի թիմը լրատվական դաշտում, ակնհայտորեն, անելիքներ ունի։
«Մեդիա պաշտպան»


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր