Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

10 սեպ 2019 14:55

Հայաստանում սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել

Հայաստանում սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուք»-ի այս գրառումն իր էջում կիսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018 թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք:
Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը: Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»,- գրել էր Թորոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր