Մարտի 1-ի նոր զոհերը
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-08/1566234479_nikol-ev-alisa.jpg)
Տեղյակ ես, Գյումրիի երկրաշարժի
օգնությունները հիմնականում թալանվեցին: Իրական տուժածները զբաղված էին հարազատների
ողբով, իսկ ովքեր ոչինչ չէին կորցրել, օգնություն էին բաժանում ու ստանում:
-Ալիսա, ամեն ինչ ֆետիշացնում
ես, ռուսական մտածելակերպով Կովկասցուն չես հասկանա: Մի քանի դիմում ունեմ՝ դեռ չեմ
կարդացել, արի միասին կարդանք:
«Բարև պարոն Փաշինյան, ես
ծառայում էի Ղարաբաղի թիվ N զորամասում: Մարտի 1-ին մեզ բերեցին Երևան, ասացին, որ
թուրքերը ազատության հրապարակը գրավել են, պետք է հետ վերցնենք: Երբ հրապարակը շրջապատեցինք,
հանկարծ լսեցի, որ հայերեն են խոսում, հրամանատարն ասաց, որ Հայաստանից փախած ադրբեջանցիներ
են: Երբ հորեղբորս տղային տեսա բարիկադի այն կողմում, հրամանատարին ասացի, որ մեզ խաբում
է, ինձ հեռացրեցին ծառայությունից և ասացին, որ շատ խոսեմ ընտանիքս կվտանգեմ: Ես արդեն
12 տարի է չեմ աշխատում՝ փող չեմ ուզում, խնդրում եմ ինձ վերականգնեք ծառայության»:
Լավ, այս մյուսը կարդանք:
«Բարև պարոն վարչապետ: Մարտի
1-ին հյուսիսային պողոտայով գնում էի Մարգարյան հիվանդանոց, հղիության վերջին շաբաթն
էր, բժշկուհին էր կանչել: Հանկարծ տեսա մի խումբ մարդիկ ոստիկանների դուբինկաներից
էին փախչում, նրանք ինձ չնկատեցին և հրմշտոցից ես ընկա ու վիժեցի, ես զույգ երեխաներ
կորցրեցի և մինչ օրս չեմ հղիանում: Փաստորեն մարտի 1-ի ևս 2զոհ կա ինձ չհաշված: Խնդրում
եմ ինձ փոխհատուցեք: Կից բժշկի թղթերը»:
Ալիսա փաստորեն շտապել ենք,
արի այս մի նամակն էլ կարդանք:
«Մեծարգո վարչապետ, մարտի
1-ի երեկոյան մայրս պատուհանից նայում էր, թե ինչ է կատարվում փողոցում, երբ դիմացի
շենքի տանիքից դիպուկահարը մի քաղաքացու կրակեց, մայրս ուշագնաց ընկավ: 5 անգամ շտապ
օգնություն կանչեցինք, չեկան, մայրս այդպես էլ անօգնական մահացավ, խնդրում եմ...»:
Լավ էլ չեմ կարդում, էսպես
որ գնա, ով ասես դիմելու է, բա ի՞նչ ենք անելու:
-Նիկոլ, ես մի դեպք գիտեմ,
մի երիտասարդի մարտի 1-ին սպանեցին, մայրն էլ վշտից մահացավ, բարեկամներն էլ Սերժի
կողմնակիցներն էին, հիմա նրա՞նք են հատուցում ստանալու:
Նիկոլ, դու մի ճանապարհ ունես,
այն արդարությունն է: Հավաքիր փաստահավաք խմբին, պարզիր բոլոր կեղծիքները և առանց վարանելու
ամենախիստ պատիժը տուր մեղավորներին:
Hayacq.com-ի
հումորային շարքից. Թիվ 10