Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 սեպ 2019 14:45

Կենտրոնում տան 1քմ-ն գնահատել ենք 700․000 դրամ.հնարավո՞ր է՝ տների գները փոփոխվեն

Կադաստրի կոմիտեն Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով փորձում է շուկայական արժեքին մոտեցնել անշարժ գույքերի գները։ Այս նախագծի համաձայն՝ Հայաստանն արդեն բաժանվելու է կադաստրային 20 գոտու՝ գործող 12 գոտու փոխարեն։

Քանի որ հաջորդ քայլը լինելու է այդ կադաստրային արժեքներով գույքահարկի բարձրացումը, պատգամավորների մոտ մտահոգություն առաջացավ, որ հնարավոր է՝ տների գները փոփոխվեն։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը վստահեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականին, բայց արդեն հիմա շուկայական արժեքները ավելի բարձր են, քան իրենց կադաստրային գնահատումը։
«Բազային արժեքը Երևանի կենտրոնում 1 քմ երկաթբետոնե մոնոլիտ նորակառույց շենքում կառավարության որոշմամբ ֆիքսելու ենք 700 հազար դրամ, որը սկսելու է գործել 2021 թվականի հունվարի 1-ից։ [Բայց] հուլիս ամսվա տվյալներով Երևանի կենտրոնում այդ նույն 700 հազարի շուկայական միջինացված առաջին գոտին արդեն 715 հազար դրամ է։ Եվ այն վերլուծությունները, որ մենք կատարում ենք շուկայի մոնիտորինգի արդյունքում, մենք վստահ ենք, որ 2021 թվականին, երբ այս օրենքը ուժի մեջ մտնի, էդ թիվը էականորեն փոփոխված է լինելու»,- ասաց Պետրոսյանը։
Ավելին, ըստ նրա լինելու են նաև այնպիսի գործակիցներ, ինչպիսիք են շենքի ընդհանուր վիճակը, հարկերի քանակը և այլն, որոնք նվազեցնելու են բազային արժեքը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր