Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

13 սեպ 2019 17:36

Ռուսաստանը կպատասխանի շատ շռնդալից՝ կասի՝ ընկել ես Արևմուտքի խելքի՞ն

 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է․ «Պուտինը, այո՛, չի թաքցնում, որ ընկերական հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, բայց ախպեր, ինչո՞ւ եք մարդուն փակել, դատեք, դատական պրոցես սկսեք, տեսեք՝ մեղավոր է, թե չէ: Դուք վերցրել եք մի թեզ, որն իր կարծիքով և շատերի կարծիքով ճիշտ չէ, և մարդուն փակել եք մինչև դատը սկսելը»:

Նա նաև հավելել է, որ այստեղ կա նաև Ռուսաստան-Արևմուտք բախում, իսկ մենք չպետք է թույլ տայինք, որ մեր տարածքում այդպիսի բան տեղի ունենար․

«Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է, ես այստեղ քրեական տարր չեմ տեսնում: Դե եթե քաղաքական պրոցես է, ապա Ռուսաստանը կպատասխանի շատ շռնդալից՝ կասի՝ ընկել ես Արևմուտքի խելքի՞ն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր