Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ          Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի       Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով    

13 սեպ 2019 17:08

Աղմկահարույց քրեական գործերը խուճապ են առաջացրել դատական համակարգում. դատավորները նախընտրում են աշխատել մարզերում

Հայտնի աղմկահարույց քրեական գործերի շուրջ ընթացող զարգացումները խուճապ են առաջացրել դատական համակարգում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, դատավորները կամուկացի մեջ են՝ չեն կողմնորոշվում շարունակեն պաշտոնավարել, թե՞՝ դիմում ներկայացնեն։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Վերաքննիչ դատարանի դատավորների թվում կան անձինք, որոնք անգամ ցանկանում են տեղափոխվել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ ։
Արդեն կան դատավորներ, որոնք դիմում են գրել վերաքննիչ քրեական դատարանից ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվելու վերաբերյալ, ընդ որում՝ մարզ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մարզ տեղափոխվելու ցանկություն ունեցող դատավորների թվում է նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Բարձրագույն դատական խորհրդի լրատվական բաժնից, որտեղ առաջարկեցին դիմել վերաքննիչ քրեական դատարան, սակայն այնտեղ ոչ ոք չպատասխանեց զանգերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր