Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից
-Բարև ալիսա, գիտես ի՞նչ եմ մտածել, որ քո անունը ճիշտ
կլիներ Կատյուշա լիներ:
-Բարև Նիկոլ, երևում է, որ
դեռ չես հանդարտվել, ձեռքերդ քոր են գալիս, ուզում ես անընդհատ չանգրել: Կատյան թեպետ
գեղեցիկ անուն է, բայց ագրեսիայի զգացողություն է առաջացնում:
-Տեսար Ամուլսարի պրոբլեմը
ոնց լուծեցի:
-Նիկոլ լուծմանդ մեջ կեղծիք
կա, անորոշություն, անվստահություն, խաբեություն: Բոլորն էլ հասկանում են, որ դիմացը
ձմեռ է և հանքը դժվար թե աշխատի, իսկ երեք-չորս ամսից խնդիրը նորից ձնծաղիկի հետ կծնվի:
-Քոչարյանի հարցն է մնում
անորոշ:
-Նիկոլ, էդտեղ դու պրոբլեմ
չունես: Նախ ռուսները առճակատման չեն գնա, նրանք ունեն իրենց պետական շահը, երկրորդ
Ծառուկյան Գագիկը թույլ չի տա, որ Սերժն ու Ռոբերտը վերարտադրվեն: Սերժը մինչև հոգու
խորքը Գագիկին հրապարակավ վիրավորեց «դոդ» անվանեց, իսկ Քոչարյանը այդ բանը չանելու երաշխավորն էր:
-Ադրբեջանը սսկվել է ալիսա,
ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից:
-Վտանգը թուրքիայի մեջ է,
իրենց թվում է, թե ռուսների հետ լավ են, բայց ռուսները չեն հանդուրժում, որ նրանց աչքը
Ղրիմի վրա է: Շուտով ռուսները կռիվ կգցեն Թուրքիայում, իսկ թուրք հարուստները կտեղափոխվեն
Ուկրաինա և Ղրիմ: Հայերը եթե իրենց խելոք պահեն, հնարավոր է մի երեք վիլայեթ էլ իրենք
ունենան, դեպի ծով բոնուս ստանան՝ չնայած եղանակային
սյուրպրիզները ուրիշ բան են ենթադրում:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 11