Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 սեպ 2019 16:30

Գողացված փողերը ետ են բերվելու.Սաշիկն իրենց ընտանիքի ամենաանմեղ դեմքն է

Այսօր` սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բանկային համակարգի վերաբերյալ կառավարության վերջին որոշման մասին, հայտարարեց, որ աղմուկը բարձրացնողները դրա համար հիմքեր չունեն:
Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար չի լինելու. «Հանրությունը հարցնում է, թե ինչու թալանվածը հետ չի բերվում բավարար չափերով: Բանն այն է, որ կոռուպցիոն համակարգը, որը ստեղծվել է, հենց այնպես չի ստեղծվել: Այն լիքը սահմանափակումներ է բերել, որպեսզի հասանելիություն չլինի ու ամբողջական պատկեր չտեսնենք: Հարցնում են «Սաշիկի փողերի» մասին: Չնայած վերջերս իրադարձություներ են ի հայտ գալիս, որ ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է: Բա պետք է հետաքննել: Օրենքն ընդունվելու է: Գողացված փողերը ետ են բերվելու»:
***
Խոսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց.Մենք այդ որոշմանը եկել ենք մի քանի քննարկումների արդյունքում, փոխադարձ համաձայնությամբ: «Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մասով մի քանի սցենարներ կան: Այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա ՀՀ ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու վրա»:
***
Խոսելով Իմ քայլը խմբակցության մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն որպես ամբողջություն կայանալու համար լուրջ աշխատանք ունի կատարելու։
Ինչ վերաբերում է խմբակցության հնարավոր փլուզմանը, Փաշինյանն ասաց, որ ոչ մի դեպքում ողբերգություն չի լինելու, եթե նույնիսկ խմբակցությունը փլուզվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր