Տեսանյութ.Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը          «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց       Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են    

17 սեպ 2019 10:00

Ամենառեյտինգային պաշտոնյան, որի ներկայությունից զգաստանում էին բոլորը.ինչն էր «հակասում սպայի արժանապատվությանը».«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը խմբագրականում գրել է. «Ինչու՞ hրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա իշխանական թիմում համարվում էր Փաշինյանից հետո ամենառեյտինգային պաշտոնյան, ամենաադեկվատներից մեկը, իրավիճակն ու ելքերը ամենասթափ գնահատողներից մեկը, ում ներկայությունը զգաստացնում էր իշխող կուսակցությունում գրեթե բոլորին:
Այս թիմում նա ուղիղ կոնտակտ հենց վարչապետ Փաշինյանի հետ էր պահում, ինչի լավագույն հնարավորությունն էր նաեւ կառավարական ամառանոցում վարչապետի հարեւանությամբ բնակվելը:


Ու նոր Հայաստանի պաշտոնյաները հենց նրանից էին միայն զգաստանում: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է թերեւս, որ այս տրամաչափի բարձրաստիճան պաշտոնյան այսպիսի շեշտադրումներով լքի պաշտոնը: Վանեցյանն ասում է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
Ի՞նչ Է ակնարկում Արթուր Վանեցյանը, ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր, որը «հակասում է սպայի արժանապատվությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր