Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

17 սեպ 2019 13:16

Փաշինյանը չի պայմանավորվում.Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալու և վերջինիս հրաժարականի հայտարարության մասին, նշեց, որ իշխանության ներքին բաներին չեն տիրապետում, բայց որոշակի քաղաքական, այսպես կոչված, ինտուիցիան հուշում է, որ Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է. «Այդ հայտարարությամբ նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է այդ գործունեությունը շարունակել: Հիմա դա կլինի կուսակցություն ստեղծելով, թե ինչ ձևով, չգիտեմ»:
Հարցին, թե իրենք գոհ են արդյո՞ք Վանեցյանի աշխատանքից, Մարուքյանն ասաց, որ ջերմ հարաբերություններ ունեցել են նրա հետ. «Եթե տեսնեինք, խորը ինֆորմացիա ունենայինք աշխատանքի մասով, կնախաձեռնեինք հրաժարականի գործընթաց: Սա մեծ հաշվով անակնկալ էր»:

Մարուքյանը նաև հերքեց, որ ԱԱԾ-ի ու Ոստիկանապետի մասին իրենց նախագիծը կապ ունի դրա հետ՝ նշելով, որ նախագիծը ներկայացրել են դեռ հունիսին. «Կապեր կարող են լինել այն իմաստով, որ մենք քաղաքական կանխատեսումներ ենք արել, որ կառավարության կառուցվածքն ավելի ժողվորդավար պետք է լինի։ Հունիսին մենք ի՞նչ իմանայինք, որ առաջին ընթերցման ժամանակ Վանեցյանը հրաժարական է տալու»:
«ԼՀԿ»-ական Մանե Թանդիլյանն իր հերթին նշեց, որ Վանեցյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, և հունիսին բարդ կլիներ գուշակել, որ նման բան կլինի:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Վանեցյանը քաղաքական դաշտ է մտնում իշխանությունների հետ պայմանավորվածությունների միջոցով, Մարուքյանն ասաց, որ նման բան չի մտածում. «Նիկոլ Փաշինյանի տեսակը ես գիտեմ, նա չի պայմանավորվում»:
«ԼՀԿ»-ում չգիտեն, թե որ քաղաքական ուժի կամ անհատների հետ Վանեցյանը կարող է սկսել ենթադրյալ քաղաքական գործունեությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր