Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

18 սեպ 2019 18:05

Իրանի պատասխանը ԱՄՆ-ին՝«Եթե Իրանի դեմ միջոցներ ձեռնարկվեն, դրանց պատասխանը չի ուշանա»

Իրանը Վաշինգտոնին Շվեյցարիայի միջոցով փոխանցած հաղորդագրության մեջ կրկին ժխտել է իր մասնակցությունը Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանների դեմ հարձակմանը` հայտարարելով, որ հակահարված է տալու երկրի դեմ իրականացվող ցանկացած գործողության, գրում է РИА Новости-ն:

«Եթե Իրանի դեմ միջոցներ ձեռնարկվեն, դրանց պատասխանը չի ուշանա»,- իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը մեջբերել է Թեհրանի` ԱՄՆ-ին ուղղված հաղորդագրությունից մի հատված:
Աշխարհում խոշորագույն նավթ արտահանող և նավթ արդյունահանող երեք խոշորագույն երկրներից մեկը համարվող Սաուդյան Արաբիան սեպտեմբերի 14-ին երկրի նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումից հետո նավթի արդյունահանումը կրճատել է ավելի քան կրկնակի` օրական 9,8 մլն բարելից նվազեցնելով մինչև 5,7 մլն բարել:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ շնորհիվ պահուստային պաշարների օգտագործման նավթի արտահանման ծավալները վերադարձել են նախկին մակարդակին, սակայն արդյունահանման ծավալի մակարդակը հաջողվել է վերականգնել միայն կիսով չափ:
Անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում կատարելու պատասխանատվությունը ստանձնել են Եմենի ապստամբ հուսիթները, որոնց դեմ պայքարում է արաբական կոալիցիան` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:
Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կատարված հարձակումներին հուսիթների մասնակցությունն ապացուցված չէ. Պոմպեոն նշված հարձակումների իրականացման համար անմիջականորեն մեղադրել է Իրանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր