Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

20 սեպ 2019 13:15

«Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ

«Նաիրիտ» գործարանն ու «Արմավիա» ընկերությունը պետության նկատմամբ ունեն մոտ 47 մլրդ դրամ հարկային չմարած պարտավորություն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ նախագծով նախատեսվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նա հետաքրքրվեց, թե այդ տնտեսավարողներից քանիսն ու որքան ապառք (սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար) ունեն ՊԵԿ-ին:
«Ժամկետնանց պարտքերը, որոնք ակնկալվում է, որ կվերադարձվեն, 1.4 մլրդ դրամ է: Կա նաև մոտ 47 մլրդ պարտավորություն, որը պատկանում է երկու տնտեսավարողների, որոնք սնանկության վարույթում են: Մեկը «Նաիրիտ» գործարանն է, մյուսը՝ «Արմավիա» ընկերությունը: Այն ավելի քան 50 մլրդը, որ նախատեսում ենք կվերադարձնել հարկ վճարողներին, այս երկու խոշոր ընկերությունները չեն ստանա»,-ասաց Անանյանը:
Նախագծով նախատեսվող 56 մլրդ դրամից շուրջ 5.3 մլրդ դրամը պատկանում է սնանկության վարույթում գտնվող 181 կազմակերպությունների, որոնցից վերոնշյալ երկուսը պետությանը պարտք են մոտ 47 մլրդ: 10 մլրդ դրամ պարտք է «Նաիրիտ»-ը, 37 մլրդ դրամ՝ «Արմավիա»-ն:
Անանյանը շեշտեց՝ նախատեսում են շուրջ 50 մլրդ դրամ վերադարձնել՝ ակնկալելով, որ 1.4 մլրդ հարկեր վճարելու տեսքով հետ է գալու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր