Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ          Փնտրվում են դավաճաններ, անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում «Հրապարակ»       Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»    

20 սեպ 2019 14:35

Եթե կայանա ԱԱԾ-ի փոփոխում, բարեփոխում, ապա ՀՀԿ-ից շատերը կունենան խնդիրներ, որ այսքան ժամանակ չեն ունեցել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է իրենց խմբակցության կողմից առաջ բերված և ԱԺ-ում քննարկվող ուժայինների նախագծի մասին.

«Եթե ցանկանում եք գովազդել մեր նախագիծը բոլոր հնարավոր միջոցներով, ապա դրա դեմ խոսեք, եթե ցանկանում եք մեր ռեյտինգը բարձրանա, քննադատեք մեզ: Մենք մեր գործը անում ենք և անելու ենք: Ես հիշեցնում եմ Ձեզ, որ այս պատմությունը սկսել է սուպերվարչապետական համակարգից, որը հիմնադրել եք դուք»:
Դավիթ Խաժակյանը վստահ է, որ եթե կայանա ԱԱԾ-ի փոփոխում, բարեփոխումը, ապա ՀՀԿ-ից շատերը կունենան խնդիրներ, որ այսքան ժամանակ չեն ունեցել:
Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է  նաև իրենց խմբակցության կողմից առաջ բերված և ԱԺ-ում քննարկվող ուժայինների նախագծի մասին:

«Խնդիրների լուծման թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է: Մենք վաղուց ասում ենք, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի. ուժայինները գնան խորհրդարանական կառուցվածքի ներքո և պատասխանատու լինեն խորհրդարանի առջև»,- ասաց Խաժակյանը:
Նա վստահ է, որ վերջին հրաժարականների ֆոնից հետո հանրապետականներն անհանգստացել են և տարբեր գրառումներ են անում: Խաժակյանի խոսքով՝ եղել են բազմաթիվ փոփոխություններ, բայց դրանց մասին ՀՀԿ-ն չի խոսել.
«Հասկանալի է, որ իրենց անհանգստությունը պայմանավորված է սուբյեկտիվ շահերով: Նախագիծը ոստիկանությունը և ԱԱԾ-ն ռեֆորմ անելու ցանկություն է: Իրենք ասում են քանի պաշտոնյա, որ կա, թող դրանցից կատարվեն նշանակումներ: Տարբեր անձինք իրենց որակավորումներում արդեն չափն անցնում են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր