Փաշինյանը, որպես պահեստային տարբերակ, կստեղծի ընդգծված արևմտյան արժեքներ կրող քաղաքական կուսակցություն. «Փաստ»

Ավելի ստույգ, էապես կաջակցի այդ կուսակցության ստեղծմանը:
Այս հարցը գործող իշխանության համար ունի առանցքային նշանակություն, քանի որ իրեն ժողովրդական արժեքների կրող համարող ուժ լինելով հանդերձ, իշխանական կուսակցությունը և իշխանությունն ընդհանրապես եվրոպական կառույցների հետ նորմալ աշխատանքային խողովակներ չունի։
Թերթի տեղեկություններով, եվրոպական հանդիպումներից մեկի ժամանակ այն հարցին, թե ՀՀ-ում որ կուսակցությունն է արևմտյան արժեքների ընդգծված կրողը և քաղաքական դաշտում այդ «գիծը» պահողը, Փաշինյանը տվել է բացասական պատասխան՝ հավելելով, որ նման ուժ փաստացի չկա։
Ահա այդ «բացը» լրացնելու համար էլ նա մտադիր է ՀՀ քաղաքական դաշտում նման մի ուժ ունենալ, ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի հանդիպում է ունեցել քաղաքական դաշտում արևմտյան գաղափարներ կրող գործիչների հետ՝ փորձելով նրանց միջոցով այս ուղղությամբ աշխատանքներ տանել և թիմ հավաքել։
Ի դեպ, ըստ տեղեկությունների, այս ուժը կարող է նաև հակակշիռ լինել ընդդիմության դաշտում գործող այն կուսակցություններին, որոնք փաստացի ներկայումս Փաշինյանի կողքին են, սակայն երկարաժամկետ կտրվածքով վստահելի չեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: