Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին
«Հուսամ եմ, ինչ-որ ժամանակ հետո Փաշինյանը` որպես իշխանության ղեկավար, պետք է լսի ժողովրդի ձայնն ու հետ կանգնի այս անիմաստ ընթացքից»,-այս մասին«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցում Կառավարության դիրքորոշմանը։Հարցին, որ բնապահպանների կողմից Կառավարությանը վերջնաժամկետ էր ներկայացվել սեպտեմբերի 20-ը, սակայն մինչ օրս Ամուլսարի հարցով վերջնական որոշում չկա, ո՞րն է պատճառը, Սեֆիլյանը պատասխանեց. «Վարչապետը պետք է պատասխանի, թե ինչու, բայց ես ժողովրդին կոչ կանեմ այս հարցում ակտիվ լինել, քանի որ օր առաջ պետք է հիմնավոր լուծում տրվի Ամուլսարի խնդրին և դա նաև պետք է ուղեցույց հանդիսանա ապագա Հայաստանի բնապահպանության համար»։
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամը շեշտեց, որ Ամուլսարը հուշում է, թե ապագա Հայաստանն ինչպիսին պետք է լինի, և ինքը համոզված է՝ այսուհետ մետաղական ոչ մի հանքի լիցենզիա պետք է չտրվի, իսկ գործող մետաղական հանքերը հնարավորինս կանոնակարգված պետք է աշխատեն։
«Համոզված եմ, որ բնակչությունը պայքարելու է մինչև վերջ, և մեր այս աջակցող գործողությունները նրանց ավելի է ոգևորում, նրանց այնտեղ պինդ կանգնելը մեզ է ոգևորում և վստահ եմ, որ ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է Ամուլսարի հանքը չշահագործվի, հոգու խորքում Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է այդ կարծիքին, բայց այսօր լինելով երկրի ղեկին պիտի այս տեգերումով անցներ»,-ընդգծեց Սեֆիլյանը։