Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...

Հարցին, արդյո՞ք Արցախում վիրավորված են Փաշինյանի հայտարարությունից, որ Արցախը Հայաստանն է ու վերջ, Բաբայանն ասաց, թե որևէ մեկը դեմ չէ, որ Հայաստանն ու Արցախը դառնան մեկ միասնական պետություն, սակայն դրա համար ձև, ժամանակ կա. «Մենք չենք ընտրել ճանապարհը, որ կա երկու պետություն, մենք նպատակ ունենք ունենալ մեկ պետություն ու մեկ հայրենիք, դրան հասնելու ենք, բայց դրա համար պետք է լավ աշխատենք, միասնական լինենք: Մենք պարտավոր ենք ճկուն լինել, ճիշտ աշխատել: Եթե մենք ասում ենք, որ Արցախը Հայաստանի մարզ է, Հայաստանին դնում ենք սարսափելի ծանր իրավիճակի մեջ, թիրախավորում ենք: Արցախը դեռ Հայաստան չէ, միգուցե ժամանակը կգա, որ կունենանք մեկ ընդհանուր պետություն, ես էլ եմ դրա մասին երազում»:
Բաբայանը հատուկ նշեց, որ քննադատող խոսքերը Նիկոլ Փաշինյանին չեն ուղղված, ով ամեն կերպ նշում է «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը. «Ադրբեջանն ասում է, որ Արցախն օկուպացված տարածք է, կան հայեր, ովքեր նույնն են ասում: Հախվերդյանն ասում է, որ ղարաբաղցիները թուրք են, Զոյա Թադևոսյան ասում է, որ տարածքները մերը չեն: Ովքեր են այդ մարդիկ, հայ են, ադրբեջանցի չեն: Մեր ազգն ընտրյալ ազգ է, սակայն ներսում խնդիրներ կան: Մեր բոլոր պարտությունները եղել են ոչ համախմբված լինելու պատճառով»: