Մանդատների հետ կապված վերջնական որոշում մեր կուսակցությունը չունի, դրանք ոչ մի բան՝ բացի բռնաճնշումներից չեն տալիս          ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը       Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

23 սեպ 2019 11:36

Տեսանյութ. Հայերի և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. տուժածների մեջ կան հայեր

Սեպտեմբերի 21-ի գիշերը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի թաղամասերից մեկում հայերի և դաղստանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է տեղական «Ֆոնտանկա» պորտալը:

Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել առավոտյան 5:30-ի սահմաններում:
Հաղորդվում է, որ նորակառույց «Փառքի պողոտա» կոչվող մետրոկայարանի մոտ հավաքվել է մոտավորապես 16 մարդ:

«Ինչ-որ պահի փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ վեճի մասնակիցներից մեկը հանել է դանակը և սկսել դրանով աջուձախ հարվածներ հասցնել»,- փոխանցում է «Ֆոնտանկա»-ն:
Ծեծկռտուքի մասնակիցներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանց թվում կան նաև հայեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր