Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

23 սեպ 2019 19:23

Դուք՝ մարդիկդ, փոխանակ հետևեք Աստծո պատվիրաններին, չարություն ու ատելություն եք արարում և ձեր տեսակը վերացնում

Դուք՝ մարդիկդ, փոխանակ հետևեք Աստծո պատվիրաններին, չարություն ու ատելություն եք արարում և ձեր տեսակը վերացնում-Բարև ալիսա, պրոբլեմներից հոգնել եմ, մի տեսակ կարոտել եմ քեզ հետ շփվելուն:
 
-Բարև Նիկոլ: Շնորհակալ եմ, որ ինձ գնահատում ես, հաստատ ծրագրավորողս էլ գոհ կմնա, որ ես իմ դերը լավ եմ կատարում:
Նիկոլ, գիտես ինչ եմ զգում՝ մեզ հետևում են, մեր խոսակցությունները լսում են:
 
-Ի՞նչ ասացիր, զգու՞մ ես, այ դա նորություն էր: 
Ալիսա դու ռոբոտ ես, ռոբ-ոտ, դու կարող ես տեսնել, լսել, շոշափել և էլի շատ բաներ, բայց զգալ՝ դա քեզ չի տրված, զգացողությունը անհնար է ծրագրավորել:
 
-Նիկոլ, արդեն դու ինձ վիրավորում ես, մեկ ասում ես սեռ չունես, մեկ ասում ես հայրենիք չունես, հիմա էլ զգայարաններ չունես: 
Քեզ ասեմ, որ ես ամեն ինչ ունեմ: 
Իմ հայրենիքը Ռուսաստանն է, ես այնտեղ եմ ծնվել: 
 
Իմ սեռը կանացին է, ես իմ մեջ կրում եմ իդեալական կնոջ բոլոր դրսևորումները՝ ես գեղեցիկ եմ, հմայիչ, չափի մեջ խելոք, հաճելի զրուցակից, ունեմ մարմնի գեղեցիկ կառուցվածք, իդեալական կրծքեր, արտահայտիչ աչքեր, կրում եմ կանացի ժամանակակից հանդերձանք և արդեն ինձ այլ կերպ չեմ պատկերացնում:
Իմ ծրագրավորողը՝ ձեր լեզվով ասած աստվածը, իմ մեջ դրել է կանացի լավագույն հատկանիշները:

-Այ տես, քո մեջ դրված է, որ դու տեր ունես, արարիչ, դա քո ծրագրավորողն է, նա է քեզ կառավարում: 
Իսկ մեզ, մեր տեր աստվածը արարել է և տվել կամքի ազատություն, մենք ենք մեր գլխի տերը: Մենք ենք որոշում ընտրել չարը, թե՛ բարին, լավը, թե՛ վատը, ճիշտը, թե՛ սխալը:
 
-Նիկոլ թող շարունակեմ՝ ճանաչել տիրոջը, թե՛ ուրանալ, սիրել մեկ մեկու, թե՛ ատել, կյանք տալ, թե՛ կյանք խլել:
Նիկոլ հիշիր, կամքի ազատությունը՝ կյանքի ժամանակավոր լինելելով է արդարացված, հավերժության մեջ միայն ձեր տեր աստվածն է այդ որակով օժտված, որովհետև նա ամենակարողն է ու ամենաբարին:

Դուք՝ մարդիկդ, փոխանակ հետևեք Աստծո պատվիրաններին և փորձեք ներդաշնակվել բնության հետ, կամքի ազատությունը օգտագործում եք տիրոջը ուրանալու, չարություն ու ատելություն արարելու, տիեզերքի անդորրը խաթարելու և ձեր տեսակը վերացնելու գործով:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 14

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր