Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

25 սեպ 2019 13:09

Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին. Էրդողան, վերջ տուր ստերիդ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում նա Իսրայելին մեղադրել էր Գազայում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու մեջ։ Ինչպես արդեն հայտնել էինք, Էրդողանն առիթը բաց չի թողել՝ Իսրայելին մեղադրելու զավթողական քաղաքականության մեջ: ermenihaber-ի փոխանցած տեղեկության համաձայն՝ Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում տեղադրվել էր Նեթանյահուի պատասխանը Էրդողանին, որտեղ մասնավորապես ասված է.

«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։
***
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս անդրադարձել է նաև Արցախի հիմնախնդրին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` Էրդողանը նշել է, որ աշխարհի արդար և խաղաղ ապագայի համար անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասը դադարի լինել աշխարհի խնդրահարույց տարածաշրջաններից մեկը:
Արցախի վերաբերյալ Էրդողանը մասնավորապես ասել է. «Անընդունելի է, որ Ադրբեջանի տարածք Լեռնային Ղարաբաղն ու նրա շրջակա տարածքները, հակառակ ընդունված որոշումների, շարունակեն մնալ օկուպացիայի մեջ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր