Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 սեպ 2019 10:18

ՀՀ-ն լուրջ խնդրի առաջ է հայտնվում.«Մեզ ձեր երկաթուղին ընդհանրապես պետք չէ, տանջվեք դրա հետ ինքներդ».«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի` «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը:

Այս տեղեկությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանում:
Թեմային ակտիվորեն անդրադառնում են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշելով, որ իրավիճակը սրվել է խուզարկումների ու քրեական գործերի պատճառով, որոնք Հայաստանի նոր իշխանությունները իրականացնում են «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ:

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀԿԵ-ն շահութաբեր կազմակերպություն չէ, այլ հակառակը՝ դա մի տեսակ բարեգործական պարտավորություն է, որը ստացվել է «որպես բեռ»:
Ռուս մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ այսպիսով ռուսները Հայաստանի իշխանություններին պարզապես ասում են. «Մեզ ձեր երկաթուղին ընդհանրապես պետք չէ, տանջվեք դրա հետ ինքներդ»:

Ի դեպ, խնդիրը բարդանում է նաև նրանով, որ առկա ամբողջ շարժակազմը ոչ թե ՀՀ-ինն է, այլ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: Ստացվում է, որ մեր իշխանություններն առաջին հերթին պետք է արագ գնորդ գտնեն, որը ոչ միայն կստանձնի հայկական երկաթուղու կառավարումը, այլև կգնի ամբողջ այդ շարժակազմը կամ նոր շարժակազմ, ինչն ավելի թանկ կարժենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր