Բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ավետիսյանի «Գոլդեն Փելիս»-ը հանձնվեց պետությանը. Այն տանկերո՞վ են պահելու

Որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվում է սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընկերության գույքի կազմից առանձնացվելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ ընկերությունը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը:
Նախատեսվում է նաև վերը նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։ Գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Ավետիսյանին պատկանող հյուրանոցին:
Ոստիկանությունը հաշվել է և եկել եզրահանգման, որ գույքի պահպանությունն ապահովելու համար ամսական 6,5 միլիոն դրամ է պետք:
Բացի դրանից, արդեն գույքով հետաքրքրվողներ կան, և կառավարության որոշմամբ հնարավոր է սկսել սակարկումը գույքն օտարելու համար, ինչը կարող է տեղի ունենալ 2 ամսվա ընթացքում:
«Պարոն Սարգսյան, տանկերո՞վ ենք գույքը պահելու, թե իրոք այսքան գումար է անհրաժեշտ»,-հարցրեց փոխվարչապետ Ավինյանը` դիմելով ոստիկանապետի պաշտոնակատարին:
Սարգսյանն իր հերթին դրական պատասխան տվեց: