Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 սեպ 2019 17:16

Երբ ասում են, թե Մանվել Գրիգորյանին «սպանում» են, նման բան չկա. վիճակը կայուն է, մահվան սպառնալիք էլ չկա

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հենց սկզբից եղել է իրենց ուշադրության կենտրոնում, նախ՝ մասնակցում են բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը, և քրեակատարողական հիմնակից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուց հետո նա գտնվում է մշտական հսկողության տակ։
«Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա։ Ուզում եմ միանգամից պատասխանել այն մեղադրանքներին, երբ ասում են, թե Գրիգորյանին «սպանում» են, նման բան չկա, ամեն ինչ արվում է՝ անկախ մարդու կարգավիճակից»,- շեշտեց Արսեն Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ մահվան սպառնալիք չկա, սակայն կան խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, ինչպես շատ քաղաքացիների մոտ, որոնք իրենց բուժումը ստանում են ստացիոնար կամ տնային պայմաններում։
«Կոնկրետ Մանվել Գրիգորյանի դեպքում բուժումը ստացիոնար է, քանի որ դրա անհրաժեշտությունը կա, մասնագետների թիմ է աշխատում, այդ թվում՝ իրենց կողմից հրավիրված։ Փորձաքննության մասով էլ կարծեմ հիմա սպասում ենք իրենց կողմից առաջարկված ֆրանսիացի բժշկի ժամանմանը, որպեսզի վերջնական եզրակացություն տանք»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը։
Նշենք, որ այսօր Մանվել Գրիգորյանի փաստաբանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է  գրանցել բացասական դինամիկա։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր