Մայիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչից են վախեցած, էլ դուք ինչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք       Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում    

27 սեպ 2019 13:24

Խուճապային տրամադրություն՝ Ադրբեջանում

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր զորավարժությունները դեռ նոր են մեկնարկվել, բայց արդեն Ադրբեջանում այն ակտիվորեն քննարկում են, ավելին՝ քննարկում են խուճապային տրամադրությամբ:
 
Պաշտոնական Բաքուն իր հասարակությանը մեր զորավարժությունների թեմայից շեղելու համար նույն այս ընթացքում անցկացնում է եռակողմ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան «Կովկասյան արծիվ 2019» զորավարժություն: Թե ինչ կապ ունի Թուրքիան կովկասյան արծիվի հետ, ինձ համար անհասկանալի է:
 
Ամեն դեպքում, ուսումնասիրելով սոցցանցերի ադրբեջանական տիրույթը՝ ակնհայտ է դառնում, որ իսկապես տիրում է խուճպային տրամադրություն, չնայած այն բանին, որ սա ընդամենը զորավարժություն է, և այն էլ ոչ թե հարձակվողական բնույթի , այլ՝ պաշտպանողական»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր