Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

27 սեպ 2019 15:24

Էրդողանը հայերին սիրում է նույնքան, որքան` հրեաներին. Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սատանովսկի

Էրդողանը հայերին սիրում է նույնքան, որքան` հրեաներին. Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՍատանովսկիԻսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտարարել է` նա, ով չի ճանաչում հայերի կոտորածը, իրավունք չունի դասեր տալու Իսրայելին:
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Նեթանյահուի հայտարարությունը բավականի զգայուն է և կարող է Իսրայելում կրկին բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:


«Նեթանյահուն ճնշում գործադրեց Էրդողանի ցավոտ կետի վրա: Վերջինս հայերին սիրում է նույնքան, որքան` հրեաներին, ինչպես նաև հույներին: Այս պարագայում կարելի է հույս ունենալ, որ Իսրայելն ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը` չենթարկվելով թուրքական լոբբիին»,-ասել է Սատանովսկին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր