Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

27 սեպ 2019 19:00

Թուրքիայի վերջին «փորձարկումները» հայ-թուրքական սահմանին ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամենախոցելի կետերից մեկում՝ հայ-թուրքական սահմանագծում, տեղի են ունենում զարգացումներ, որոնք դուրս են մղվել ինչպես միջազգային հանրության, այնպես էլ հայաստանյան փորձագիտական և քաղաքագիտական շրջանակների ուշադրությունից։ Բանն այն է, որ հայ-թուրքական անմիջապես սահմանում թուրքական բանակը վերջին օրերին իրականացնում է այսպես կոչված «հակաահաբեկչական», սակայն իրականում ռազմական-հետախուզական նշանակության, շատ անգամ խոշոր մաշտաբի հասնող տարաբնույթ գործողություններ, որոնք, ինչպես ներկայացնում է թուրքական կողմը, միտված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ՝ թիրախավորելով վերջինիս աջակցությամբ գործող գրոհայիններին։ 
 
Նման զարգացումները կարելի էր սովորական համարել, եթե դրանք չանցկացվեին անմիջապես հայ-թուրքական սահմանին՝ մեծապես Կարսի և Իգդիրի նահանգներում, ինչպես նաև վերջին շրջանում լարվող թուրք-իսրայելական հարաբերությունները, և առավելապես սրվող իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ 
 
Փաստորեն ձևավորվել է մի իրավիճակ, երբ, մի կողմից՝ Իսրայելը և Հայաստանը բարձր մակարդակով սկսել են զարգացնել միջպետական հարաբերությունները, որին կարևորագույն ազդակ հաղորդվեց  Թել Ավիվում Հայաստանի Հաանրապետության դեսպանատուն բացելու լուրը, Իսրայելը շատ հաճախ երկրի ամենաբարձ մակարդակով սկսել է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին վկայող սպանդը, Հայաստանը վարչապետի մակարդակով ամենահեղինակավոր ՄԱԿ-ի ամբիոնից նշեց Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնող թուրքական գործոնի մասին, մյուս կողմից՝ օրեցօր մեծացող թուրք-ամերիկյան հարաբերությունները և դրա ֆոնին զարգացող թուրք-ռուսական հարաբերությունները չեն կարող Անկարային հնարավորություն չտալ  փորձարկելու իր ռազմական հնարքները դեռևս իր համար սպառնալիք հանդիսացող Հայաստանի նկատմամբ՝ անմիջապես սահմանին։
 
 Այդ ամենը մեծապես կարևորվում է նաև «թուրք-ադրբեջանական տանդեմի» անխափան նկատառումները Մեծ Թուրանի բաղձալի երազանքներն իրականություն դարձնելու տեսակետից։
 
Ստեղծված պայմաններում անհասկանալի է հատկապես հայաստանյան իշխանությունների լուռ ու մունջ և հանդուրժող վիճակը, որոնք անգամ հպանցիկ հայտարարության տեսքով անրադարձ չկատարեցին անմիջապես սահմանին իրականացվող վտանգավոր գործողությունների վերաբերյալ։ 
 
Թվում է, թե եթե նույնիսկ «հակաահաբեկչության» քողի ներքո թուրքական բանակը ներխուժեր ինքնիշխան հայկական տարածք, պատասխանը նույնաբովանդակ կլիներ։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ առնվազն վերջին շրջանում սիրիական ճգնաժամի ժամանակ մեկ անգամ չէ, որ Անկարան հատուկ դեսանտական զորախմբեր է ուղարկել, անցել և հաստատվել սիրական տարածքում՝ միջազգային հանրությանը որպես հիմնավորում ներկայացնելով այսպես կոչված «հակաահաբեկչական» շարժառիթները, ինչը կարող է նույնանպատակ և նույնաբովանդակ ընթացք ունենալ նաև Հայաստանի Հանրապետության անմիջապես սահմանագծում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Թուրքիայի «փորձարկումները» հայ-թուրքական սահմանին ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։
 
Շարունակելի․․․․
 
Քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր