Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 սեպ 2019 14:30

Հայկ Հարությունյանը, իմիջիայլոց, սուտ ցուցմունքներ էր տվել. Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Հարությունյանը, իմիջիայլոց, սուտ ցուցմունքներ էր տվել: Մասնավորապես.
Սուտ ցուցմունք 1. Հայկ Հարությունյանը պնդում է, որ, փետրվերի 29-ին օպերատիվ տվյալներ էին ստացել զենքի մասին ու դրա համար են Ազատության հրապարակ եկել մարտի 1-ի առավոտյան:
     Իրականում. մարտի 1-ին հանրահավաքը ցրվեց նախորդ օրը Արթուր Բաղդասարյանի հետ կոալիցիոն պայմանագրի ստորագրումից հետո: Զենքի մասին տվյալները հետո նկարվել են Գևորգ Կոստանյանի ու մյուսների կողմից:
Սուտ ցուցմունք 2. Հայկ Հարությունյանը պնդում է, որ մարտի 1-ի առավոտյան եկել էին հրապարակ զուտ տեղազննություն անելու:
     Իրականում. որևէ տեղազննության փորձ անգամ չի եղել, հանրահավաքը պարզապես ծեծուջարդով ցրվել է (դա նաև 2008-ին հրապարակված ՄԻՊ-ի զեկույցում կա):
Սուտ ցուցմունք 3. Հայկ Հարությունայնը գրել է, որ Մաշտոցի պողոտայում մեքենաներ են այրվել, որից հետո ոստիկանական զորքը իր հրամանով կուտակվել է ձկան խանութի մոտ, որից հետո եղել են բախումներ:
     Իրականում. հերթականությունը հակառակն էր՝ եղան առաջին բախումները Լուսավորիչի վրա, հետո ոստիկանական զորքը կուտակվեց, հետո նոր Մաշտոցի վրա մեքենաներ այրվեցին:
Սուտ ցուցմունք 4. Հայկ Հարությունը պնդում է, որ մարտի 1-ից առաջ ցուցարարները երթերի ժամանակ ցուցափեղկեր էին կոտրում ու բախումներ էին լինում:
     Իրականում. Որևէ նման դեպք չի եղել:
Սուտ ցուցմունք 5. Հայկ Հարությունյանը ասում է, որ նախքան արտակարգ դրության հայտարարումը Ոստիկանությունը ՊՆ-ից որևէ աջակցություն չի ստացել:
     Իրականում. Առնվազն կադրեր կան, թե ոնց ենց ոսստիկանները ՊՆ բեռնատարներով տեղափոխվում: Դա նաև Միքաել Հարությունյանն է հաստատել:
Սուտ ցուցմունք 6. Հայկ Հարությունյանը պնդում է, որ Ազատության հրապարը ցրելուց հետո ցուցարարներին չեն հետապնդել:
     Իրականում. հետապնդել են, որոշներին հետապնդել են ընդհուպ մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ շարունակվող ծեծի վիդեոները կան:
Սուտ ցուցմունք 7. Պատասխանելով քննիչի հարցին Հայկ Հարությունը պնդում է, որ չի հանձնարել շրջապատել Ազատության հրապարակը:
     Իրականում. ոչ միայն հանձնարարել է, այլ անգամ նկարագրել է դա իր ցուցմունքի այլ հատվածում:
Սուտ ցուցմունք 8. Հայկ Հարությունյանը պնդում է, որ ոստիկանությունը մարտական փամփուշտներ չի կիրառել:
     Իրականում. ողջ Երևանն էր տեսնում ոստիկանության կողմից ինքնաձիգերից արձակվող լուսարձակող (արդ՝ մարտական) փամփուշտները»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր