Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

30 սեպ 2019 13:10

Տեսանյութ. Փաշինյանը ճիշտ մարդն էր ճիշտ ժամին.Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի գործի մասին

«2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ովքեր դաշտի մեջ էին, հրապարակի վրա, փախուստի մեջ, տնային կալանքի տակ, իշխանական աթոռին, հետախուզվում էին, հետախուզում էին, զենք էին օգտագործում... բոլորը պետք է վկայություններ տան ու պատասխանատվության կանչվեն: Եթե դա կարողանում ենք անել, ուրեմն նոր Հայաստանում ենք, եթե չենք կարողանում, Նոր Հայաստանում չենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին: Նա հավելեց, որ «երեք նախագահների եռանկյունու ներքո պատասխանատվությունը պետք է ասպարեզ դուրս գա»:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում նոր իշխանության մեկուկես տարվա աշխատանքը, քաղաքական գործիչը պատասխանեց. «Գլոբալ առաջընթաց կա, բայց կան առանձին հարցեր, որոնք հարցականներ են հարուցում: Շատ բան դեռ կախված է Նիկոլ Փաշինյանի անձից ու դա մտահոգություն է առաջացնում: Պարոն Փաշինյանը պետք է տարբերվի նախորդներից, քանի որ նա ճիշտ մարդն էր ճիշտ ժամին, բայց ապագայի համար պետք է հասկանա հանրակարգային, ինստիտուցիոնալ հավաքական պատասխանատվության համակարգ ստեղծելու անհրաժեշությունը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր