Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

30 սեպ 2019 13:30

Արտենիի մոտ վթարը տեղի է ունեցել զորավարժություններին մասնակցող ռազմական մեքնենաների սխալ կայանելու հետեւանքով. ՔԿ

Սեպտեմբերի 29-ին Արտենի համայնքի մոտ ողբերգական վթարը տեղի է ունեցել  տեղի է ունեցել զորավարժություններին մասնակցող ռազմական մեքնենաների սխալ կայանելու հետեւանքով, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին  հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Սեպտեմբերի 29-ին ժամը 16:30-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը անցակցվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 753 SL 45 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 548 SL 45 հաշվառման համարանիշի և «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները և կայանել ճանապարհի երթևեկելի գոտում: Երթևեկության անվտանգ պայմաններ ապահովված չլինելու և հետագա հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված չլինելու հետևանքով, ժամը 19:30-ի սահմաններում նշված ճանապարհահատվածով ընթացող «ԿԱՎԶ» մակնիշի 35 SN 646 հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոբուսը բախվել է «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենային կցված հրանոթին, որի հետևանքով ավտոբուսի վարորդ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 1958թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը տեղում մահացել է, իսկ 13 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենքսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ.կան տուժածներ: Ըստ նախնական տեղեկության կա 15 տուժած և 1 զոհ: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ:
a

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր