Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

30 սեպ 2019 15:57

Փաշինյանի ամերիկյան այցը սովորական մի այց էր, մեր հարկատուների հաշվին.Ամերիկահայերն ունեն կարոտ եւ այդպես ընդունել են նաեւ Սերժ Սարգսյանին,

Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը սովորական մի այց էր, մեր հարկատուների հաշվին. Այն որակական առումով ոչինչ չի տվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Մենք չունենք ոչ մի ձեռքբերում այդ այցից, որովհետեւ ԱՄՆ-ում ոչ մի լուրջ պաշտոնական հանդիպում տեղի չի ունեցել:

Ամերիկահայերն ունեն կարոտ եւ այդպես ընդունել են նաեւ Սերժ Սարգսյանին: Այնպես չի, որ մեծ տարբերություն կա: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանար, որ հանրհավաքային լիներ հանդիպումը, ապա իր համար նույնպես մեր հյուպատոսությունն այդպիսի հավաք կկազմակերպեր»,-ասաց նա: Փոստանջյանը հավելեց, որ առանձնապես երեւելի հանդիպում չի եղել ԱՄՆ-ում. «Այցի երեւելիությունը կարող ենք գնահատաել, եթե ունենք շոշափելի արդյունքներ: Դրանք պետք է լինեն փաստաթղթերի տեսքով, պաշտոնական հանդիպումների տեսքով, որտեղ հնչում են հստակ քաղաքական ուղերձներ, որոնք սպասարկվում են նաեւ նյութապես: Մենք նման այցի ականատեսը չեղանք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր