Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

01 հոկ 2019 11:20

Մարդու էմոցիաների վրա ազդելու քո էժանագին մարտարվեստն արդեն հին է...եղբայրդ ապահով ձեռքերում է, հին Հայաստանի ոստիկանությունում չէ

Հովհաննես Ազոյանն իր էջում գրում է.
«Սիրելի Անահիտ Մութաֆյան ...այս նամակը ուղղում եմ Ձեզ կամ քեզ, կամ էլ ձեզ ընդհանրպես…… նախ ասեմ, որ ցավոք սրտի եղբայրդ և իր ընկերն ու ընկերները ոչ միայն կռիվ չեն տալիս Հայաստանի հանրապետությունն օրինական երկիր դարձնելու համար, այլ ընդհակառակը՝ նրանց կռիվը, ոչ, թէ «համար է», այլ դեմ է…… դեմ է օրինական երկիր դարձնելուն..... որովհետև իրենցը, Ձերը կամ ձերը «կռիվ է», այլ ոչ թէ «Պայքար»…... իսկ կռվարարները պետք է պատասխանատվության ենթարկվեն… անխտիր ու բոլորը. ամեն դեպքում կոնկրետ ես պայքարել եմ դրա «Համար»…… …………………………իսկ որ ուզում ես ամբղջ աշխարհն իմանա սա))… սիրելի Անահիտ...անձամբ ես չեմ ուզի, որ ամբողջ աշխարհն իմանա, որ կոնկրետ իմ հայրենակից երիտասարդը այդքան ատում է մեր հեղափոխությունն ու արդարությունը՝անգամ, թեկուզ չգիտակցելով իր արարքը……իսկ Քո՝ մարդու էմոցիաների վրա ազդելու էժանագին մարտարվեստը, արդեն հին է....այլ կերպ ասած, դուք դեռ հին տներն եք))))… իսկ և այնպես, կիսում եմ քույրական անհանգստությունդ ու ուզում եմ ասել, որ եղբայրդ ապահով ձեռքերում է, որովհետև հին Հայաստանի ոստիկանությունում չէ՛…))) այլ նոր Հայաստանի՝ այդ այդքան տենչա՜ծ ու պայքարա՜ծ Հայաստանի՛…»:
Անահիտ Մութաֆյանն արդեն պատասխանել է Ազոյանին: Նա իր էջում մասնավորապես գրել է.

«Ի պատասխան սիրելի Հովհաննես Ազոյանի։
Սիրելի Հովհաննես կարդացի նամակդ, անկեղծ ուրախացա, որ սկսել ես հաճելի ոճով գրել, չնայած, որ միշտ ասել եմ քեզ որ ոճդ գեղեցիկ է։ Հովհաննես ջան ես ու դու գրեթե միշտ միասին ենք պայքարել մեր երկրի կայունության ու բարօրության համար, սակայն եկավ մի պահ, երբ իմ և քո հայացքները տարբերվեցին մեր պայքարի ուղիները բաժանվեցին, բայց երբեք մենք չփորձեցինք վիրավորել միմյանց։ Սակայն այսօր դու ինձ նամակ ես գրում որտեղ խոսում ես եղբորս մասին։ Հով ջան ընկերս դու պայքարեցիր հանուն քո ընկերոջ ոչ թե հանուն Հայաստանի, դու պայքարեցիր հանուն իմ երկրի անկայունության, հանուն ատելության ու ստի։
Այսօր մենք կռիվ ենք տալիս քո և ընկերներիդ բարքերի դեմ, մենք կռիվ ենք տալիս ընկերներիդ ու քո երկիր բերած անօրինականության դեմ։ Հովհաննես ջան իմ եղբայրը այնքան պետականամետ մարդ է, որ երբեք թույլ չէր տա իրեն դեմ դուրս գալ պետությանը։ Համ էլ Հով ջան Նարեկը երիտասարդ է ինչ՞ տեսնում է մեծերից դա էլ սովերում է։ Նարեկը մի պահ շեղվեց ճիշտ ուղուց ու որոշեց գերագույն գլխավոր հրամանատարից օրինակ վերցնել»:









1



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր