Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

01 հոկ 2019 11:32

Ջհանգիրյանը դարձել է իշխանության իրավական «ուղեղային կենտրոնը», դատարանով արդարացված ու իրավական մտքի գիգանտը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանին առայժմ գլխավոր դատախազությունում գործ չեն տվել, բայց նա «արտահաստիքային» ավելի մեծ իրավաբանական օգնություն է ցուցաբերում այս իշխանություններին, քան համապատասխան մարմիններն իրար հետ վերցրած։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ջհանգիրյանը, որ նախկինում այդքան էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ չէր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր դարձել է իշխանության իրավական «ուղեղային կենտրոնը», մասնավորապես, Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող քրեական գործերի ամենալուրջ խորհրդատուն։ Ասում են, որ նրա ուղղորդմամբ են նաև այս կամ այն գործում հատուկ շեշտադրումներ արձանագրվում։
Ի դեպ, բավական հետաքրքիր է այս ֆոնին հիշել 2015 թվականը, երբ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծ էր ներկայացրել, որը նույն խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը համարեց անգրագիտություն։ Անշուշտ, Փաշինյանը «տակը» չմնաց. «Եթե Ջհանգիրյանը և «մեծարգո Սերժ Սարգսյանին» նամակ գրող իր գործընկերները Սերժ Սարգսյանին ընդունում են որպես հանրապետության նախագահ, դա իրենց խնդիրն է, թող ընդունեն իրենք որպես ՀՀ նախագահ և գնան բաց կամ փակ նամակներ գրեն, խորհրդապահական խողովակներով շփվեն, ջան ասեն, ջան լսեն, հիշեն իրենց հին օրերը, թե ինչպես 25 տարի կառուցեցին, շինեցին Հայաստանի Հանրապետությունը։ Սերժ Սարգսյանին հանդիպման աղերսագիր գրողներն անցյալի գաղջ հիշողություն են»։
Սակայն տարիներ հետո պարզվեց, որ իրականում Ջհանգիրյանն ու Փաշինյանն էլ ջան ասում են, ջան լսում, եթե, իհարկե, Փաշինյանը ոչ թե ընդդիմադիր պատգամավոր է, այլ վարչապետ։ Իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ ոչ թե «անցյալի գաղջ հիշողություն», այլ Նիկոլի թվին դատարանով արդարացված ու իրավական մտքի գիգանտ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 01.10.19թ. համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր