Տեսանյութ.Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

01 հոկ 2019 16:04

Պետության կողմից 4 900 տարեցների համար տնային խնամք է իրականացվում

ՀՀ աշխառտանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փաստեր է հրապարակել իրականացված աշխատանքների և ծրագրերի մասին.

«ՓԱՍՏԵՐ
Հայաստանի Հանրապետության բնակչության 14 %- ը՝ 420 000 մարդ, 63 տարին անց են:
Հայաստանի չորս պետական տուն-ինտերնատներում և «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում ապրում է 1210 տարեց մարդ:
 Պետական տուն-ինտերնատներում բնակվող անձանց խնամքի համար ՀՀ պետական բյուջեից այս տարի հատկացվել է 2 մլրդ 148 մլն դրամ:
Պետության կողմից 4 900 տարեցների համար տնային խնամք է իրականացվում:

Տնային խնամքի համար շուրջ 350 մլն դրամ է հատկացվում պետբյուջեից:
Նախարարության համակարգում գործող տուն-ինտերնատներում մեկ շահառուի խնամքի մեկ օրվա ծախսը միջինում կազմում է 3700 դրամ:
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
Բարձրացել է նվազագույն կենսաթոշակի չափը՝ սահմանելով 25.500 դրամ նվազագույն շեմ:
Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարը կրկնապատկվել է՝ կազմելով 100.000 դրամ:
Բացվել է «Նորքի տուն-ինտերնատի» վերանորոգված առանձին հարկաբաժինը՝ նախատեսված անկողնային հիվանդ 30 տարեցների համար:
Հայրենական պատերազմի 30 վետերաններ առողջարանային անվճար բուժում կստանան: Ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացնի 4․320․000 դրամ։

2020 թ.-ի հունվարի մեկից պետության կողմից կփոխհատուցվեն սոցիալական բնակարանային ֆոնդի շահառու հանդիսացող միայնակ տարեցների կոմունալ վարձավճարները:
2020 թվականից բոլոր կենսաթոշակները կավելանան միջինում 10 տոկոսով:
ԾՐԱԳՐԵՐ
Մշակվել է «Տարեցների խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման ռազմավարությունը»: Փաստաթուղթն ուղղված է ոչ միայն նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, այլև տարեցների ակտիվ, արժանավայել և առողջ ծերացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
2020-2024 թթ.-ին կստեղծվեն 6-10 հոգու համար նախատեսված փոքր տներ, տնային համայնքահեն այլընտրանքային խնամքի տեսակներ, զբաղվածության և ժամանցի այլընտրանքային ցերեկային կենտրոններ, կձևավորվի անհատական օգնականի ինստիտուտը»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր