Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

02 հոկ 2019 11:21

Պուտինը մեկնելուց առաջ հանդիպել է Բելլա Քոչարյանին.նրանք թեյել են և երկար զրուցել

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն: Ռուսական պատվիրակության կազմում գտնվող  աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:Այն կայացել է Պուտինի ու Փաշինյանի միջև հանդիպումից հետո: ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել: Բնականաբար, հասկանալի է, որ խոսակցության հիմնական թեման եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իշխանությունների կողմից ծավալվող գործողությունները նրա նկատմամբ, սակայն այլ մանրամասներ մեր աղբյուրների հայտնի չեն դարձել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր