Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

02 հոկ 2019 16:54

Տեսանյութ. Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակի մասին. մանրամասնում է բժիշկը


Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռեւս գտնվում է կոմայի մեջ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր ՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը:
«Փոխգնդապետ Մխիթարյանը դեռեւս գտնվում է կոմայի մեջ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում հույս ունենք կապաքինվի, կսկսի վերականգնվել նրա գիտակցությունը մոտ օրերս»,–նշեց նա։


Հարցին՝ նախկինում երբ ասում էր ապաքինման 0.1 տոկոս հույս կա, հիմա ինչ կարող է ասել, Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Տոկոսի մասով որեւէ բան չենք կարող ասել, բայց հույս ունենք, որ որոշակի դրական տեղաշարժեր կնկատվեն»։
Նրա խոսքով՝ դեռեւս փոխգնդապետը միացված է արհեստական շնչառության սարքին, բայց այն, որ բացասական տեղաշարժեր չկան, դա գնահատվում է  դրական։
Նշենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը ստուգելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր