Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ    

03 հոկ 2019 14:44

Շարունակում ենք լինել համաշխարհային ուշադրության կենտրոնում, այնպես որ՝ ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևորեց WCIT 2019-ի պատշաճ կազմակերպման կարևորությունը:

«Կիրակի օրը՝ ոչ պաշտոնապես, երկուշաբթի՝ պաշտոնապես, Հայաստանում սկսվում է Համաշխարհային տեղեկատվական կոնգրեսը: Սա մեծամասշտաբ իրադարձություն է, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Սա կարևոր իրադարձություն է՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց՝ միջոցառումը մեծամասշտաբ է, համոզմունք հայտնեց, որ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն համապատասխան միջոցներ են ձեռնարկել, կառավարությունը, աշխատակազմը, նախարարությունները ևս պատրաստ են՝ միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու համար:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսի մեկնարկն ազդարարվելու է կիրակի օրը Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով:

«Բավական տպավորիչ, խոստումնալից համերգ է լինելու հրապարակում, դրանով ազդարարվելու է միջոցառման բացումը: Արհեստական բանականության կողմից մշակված և գրված երաժշտություն ենք լսելու»,- ասաց Ավինյանը:
Փաշինյանն արձագանքեց.
«Ակնհայտ է դառնում, որ շարունակում ենք լինել համաշխարհային ուշադրության կենտրոնում, այնպես որ՝ ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Կառավարության այսօրվա նիստում հրապարակեց՝ ովքե՞ր են հյուրընկալվելու Հայաստանում՝ WCIT 2019-ի շրջանակներում: Նա տեղեկացրեց, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ:

Նախարարն IT համայնքին կոչ արեց այս հնարավորությունն օգտագործել, գալ «ԴիջիԹեք», հնարավորության դեպքում տաղավարներ վերցնել, հակառակ պարագայում գոնե տարածքում լինել՝ կամ համալիրի, կամ «ԴիջիԹեքի», որպեսզի մոտենան, խոսեն, իրենց առաջարկները ներկայացնեն: Արշակյանը տեղեկացրեց՝ կազմակերպիչները հոգացել են այն մասին, որ համալիրի տարածքից ցուցահանդես ավտոբուս գործի, որ հյուրերը հնարավորություն ունենան ցուցահանդես այցելել:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ այս միջոցառման արտաքին քաղաքական բաղադրիչն ընդգծեց: Նա շեշտեց՝ պետք է այս առիթը լայնորեն օգտագործել՝ իբր համագործակցության հնարավորությունների ընդլայնման առիթ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր