Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

03 հոկ 2019 16:49

Զինված հարձակում. ծաղկամանով հարվածել է 25-ամյա աղջկան, սակայն դիպել է պատից կախված սրբապատկերին

Հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքաի բնակիչ, 25-ամյա Էմմա Հ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 14:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում Բունիաթյան փողոցում Էմմա Հ.-ի տան պատից ձայն են տվել և վերջինս դուրս է եկել բակ, որտեղ 30-40 տարեկան իրեն անծանոթ 2 տղամարդիկ իրենից հարցրել են, թե արդյոք իրենց տան դիմացի հողամասը վաճառվում է:
Այդ ընթացքում Էմմա Հ.-ին անծանող տղամարդկանցից մեկը ատրճանակով մոտեցել է իրեն, հայհոյանքներ տեղացել ու ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում չհրկիզվող պահարանը իրենց տանը ու փորձել են հարձակվել Էմմա Հ.-ի վրա: Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ և ատրճանակը խլել է նրա ձեռքից և այդ ատրճանակով խփել է իրեն հարձակվողի գլխին, ով հավասարակշռությունը կորցել և ընկել է:
Հանցակից ընկերը, տեսնելով կատարվածը, մոտեցել է Էմմա Հ.-ին և միմյանց միջև սկսվել է քաշքշուկ: Քաշքշուկի ընթացքում մեկ այլ տղամարդ մտել է Էմմա Հ.-ի տուն և գետիին ընկած ընկերոջը տարել: Երբ քաշքշուկն ավարտվել է, Էմմա Հ.-ն մտել է տուն, իսկ նրա հետ վիճաբանող տղամարդը, հետապնդելով նրան, տան մոտ տեղադրված ծաղկամանով փորձել է հարվածել Էմմային, սակայն այն դիպել է պատից կախված սրբապատկերին, որից հետո անկոչ հյուրերը դիմել են փախուստի:

Ոստիկաններին և քննիչներին Էմմա Հ.-ն հայտնել է, որ իր բնակարանից ոչինչ չեն գողացել, քանի որ իր շնորհիվ հանցագործությունը ավարտին չեն հասցրել: Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր