Եթե Պուտինի և Լուկաշենկոյի «կտերին» հավատանք, հնարավոր է բիբլիական էշի կարգավիճակ ձեռք բերենք
-Բարև ալիսա, այդ ինչու՞ ես այդքան ուրախ:
-Բարև Նիկոլ Վովաևիչ, ինչու՞ պիտի ուրախ չլինեմ, ինչեր ասես չէին խոսում, իմ երկրի ղեկավարը՝ Պուտինը
եկավ, բոլորին հիացրեց ու զարմացրեց:
-Այդ ինչո՞վ զարմացրեց ու հիացրեց:
-Նախ,
որ նման երկրի ղեկավարը, նման ընդունելության պարագայում՝ նույնիսկ եթե դա պրոտոկոլով
է, կարող էր այլ դրսևորում ունենալ:
Երկրորդ՝
նա իր պահվածքով բարձրացրեց Հայաստանի և նրա վարչապետի իմիջը:
Վերջին
հաշվով, Ռուսաստանը թողնենք մի կողմ, Բելոռուսն էլ հո կարո՞ղ էր այլ դրսևորում ունենալ:
Հայաստանը
մեծ հաշվով Բելոռուսի համար եղած չեղած…, բայց մի երկիր, որը տարիներ առաջ իր երկրից
վտարեց ԱՄՆ դեսպանին, մի նախագահ, որ եղեռնի 100-ամյակին չեկավ, որը նաև Հայաստանի
թշնամի երկրի նախագահի ընկերն է, իրեն այնպես էր պահում՝ կարծում եմ դա ռուսների խաթեր
էր:
-Ալիսա,
ուզում ես ասել….
-Այո, ուզում
եմ ասել, որ տպավորությունը «Կորուսյալ զավակի վերադարձի»՝ կարծես թե, Հայաստանը ճիշտ
ճանապարհով չի գնում և նրանք փաղաքշաբար ապաքինում են ձեզ:
-Ալիսա, այդ ամենը ես էլ նկատեցի և պարտավորեցնող է:
Թե
ինչ կա նրանց մտքին չգիտեմ, բայց այժմ մենք ընկանք արևելք-արևմուտք երկու քարի արանքում:
Մենք
փորձում էինք վասալությունից դուրս
գալ, հիմա վտանգ
կա երկու տիրոջ ծառա դառնալ, Սայաթ Նովայի ասած՝ «Մէ բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անէ, Մէ նօքարըն էրկու աղին ի՞նչ անէ»:
Ավելի կոպիտ՝ եթե Պուտինի և Լուկաշենկոյի «կտերին» հավատանք, հնարավոր է բիբլիական էշի՝ Բարեղամի էշի կարգավիճակ ձեռք բերենք, այսինքն՝ աջ ու ձախ մարգագետիններից
գայթակղված սոված սատկելու վտանգի առաջ կանգնենք:
-Բայց ի՞նչ կտերի
մասին է խոսքը:
-Նախ, որ Բարգավաճը գիշերը Լուկաշենկոյի հետ անցկացնելուց հետո հայտարարեց,
որ ՍԴ նախագահի քվեարկությանը չի մասնակցի, իսկ Պուտինը, Բելա Քոչարյանի հետ զրույցից
հետո, կարծես
հորդորում է միայն մարտի 1-ի ոճրագործությամբ բավարարվենք և հավանաբար կգտնվեն պաշտոնյաներ,
որոնք ցուցմունք կտան ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի և հանցագործության սլաքը այլ կողմ կթեքվի:
-Իսկ, եթե, այդ ամենը ճի՞շտ է:
-Ալիսա, մտածել
է պետք, մի տեսակ ոնց որ մրից ելանք, մրջուրն ընկանք: Էլ չեմ ասում Պուտինը ոտքը Հայաստանից դուրս չդրած, Սոչիում
Ալիևի հետ հանդիպեց, որն էլ իր հերթին աշուղ Ֆաթուլայի սազը ձեռքին Պուտինին էր գովում:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ
17