Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հոկ 2019 14:22

Վանաձորում արյունոտ միջադեպի արդյունքում զոհերից երկուսը հարազատ եղբայրներ էին

Իրավաբան Նորայր Նորիկյանն իր էջում գրում է.

«Արյունոտ ու ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում, որի արդյունքում սպանվել են 3 անձինք, իսկ 5-ը՝ վիրավորվել:

Ընդորում, սպանված երկու անձինք հարազատ եղբայրներ են:

Որևէ կասկած չկա, որ այս ողբերգությունը հետևանք է այն հանցավոր մտայնության, արժեքային համակարգի, որը տարիներ շարունակ տիրում է փողոցում, քրեակատարողական հիմնարկներում, որ հրազենի կամ այլ ապօրինի միջոցներով հարցերի լուծումը դարձել է որոշ մարդկանց կենսակերպը: Եվ ահա վերջաբանը:
Հանցավոր այս շղթայի, այս մտայնության, սոցիալական այս շերտի դեմ պետք է տարվի ամենախիստ պայքարը, որ հնարավոր լինի փրկել մարդկային կյանքերը:

Մի քանի օր առաջ այս մասին էի գրել, որ մեզ անհրաժեշտ է ստեղծել որակապես նոր ոստիկանություն, որպեսզի հնարավոր լինի հենց բնում խեղդել այն հանցավոր դրսևորումներոը, որոնք ավարտվում են մարդկային կյանքեր կործանելով...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր