Գնդակը ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ ,դատախազության դատարանների դաշտում է.տեսնենք՝ ինչպես պետք է ստիպեն կողմ քվեարկել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն

«Ո՞ՒՄ ԴԱՇՏՈՒՄ Է ԳՆԴԱԿԸ
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում «երկարատև, լուրջ, քննարկում-բանավեճերից» հետո խմբակցությունը դրսևորեց «կառուցողական» մոտեցում և իշխող "իմ Քայլը" խմբակցության հետ կողմ քվեարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին ( «ընդդիմադիր հո չի նշանակում ամեն ինչին դեմ լինել։ Լավին՝ լավ, վատին՝ վատ․․․» ծանոթ խոսքեր են չէ՞) ։ Այսպիսով համերաշխորեն կողմ քվեարկելով ՍԴ-ն վերջնականապես ոչնչացնելու նախագծին «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը փորձում է արդարանալ․
-Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է։
Հարգելի պարոն Մարուքյան, հավատու՞մ եք ձեր խոսքերին։ Ավելի անկեղծ չէ՞ր լինի, եթե ասեիք․
-Գնդակը ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ ,դատախազության դատարանների դաշտում է։ Տեսնենք, թե այդ կառույցները ինչպես պետք է ՍԴ առնվազն 6 անդամներին ստիպեն( ձևերը բազմազան են՝ հարազատ, քավոր-սանիկ և այլն) կողմ քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն»։