Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

07 հոկ 2019 13:53

Տեսանյութ.Միջադեպ Քոչարյանի գործով նիստին.. Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները ոտքի կանգնեցին՝ ի նշան բողոքի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ դահլիճում ներկա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, եւ մեղադրանքի կողմի կողմնակիցների միջեւ։ Երբ դատական նիստերի դահլիճ մտավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա աջակիցները վանկարկեցին «Քոչարյան հերոս», ինչը դուրս չեկավ մեղադրանքի կողմից աջակիցներին. վերջիններս սկսեցին սուլել եւ վիճաբանել Քոչարյանի աջակիցների հետ։
Այնուհետեւ երկրորդ նախագահի աջակիցները նախագահող  դատավոր Աննա Դանիբեկյանյանի լուսանկարով պաստառներ պարզեցին, որտեղ գրված էր «վնգստալու արվեստը», ինչպես նաեւ Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկարներով պաստառներ, որտեղ տղաները ներկայացվում էին, որպես քաղբանտարկյալներ։ Դատական կարգադրիչները աջակիցների ձեռքից խլեցին պաստառները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Մարտի մեկի» գործով Սահմանադրական կարգը տապալելու գործով մյուս ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները հերթական դատական նիստի մեկնարկին մի քանի րոպե կանգնած մնացին՝   այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի եւ նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը հանդես եկավ հայտարարությամբ:

Խուդոյանն ասաց, որ ՀՀ վարչապետի կողմից արվել է մի արտահայտություն, որը դատավորին հարցեր ուղղելով արել է Նարեկ Մութաֆյանը, արդյունքում վերջինս եւ նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:
«Այդ իրադարձություններին նախորդել են բոլորին քաջ հայտնի դեպքեր, ՀՀ դատարանների մուտքերի փակում, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ֆիզիկական բռնության  գործադրում, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների եւ ֆիզիկական բռնության կիրառում: Այս դեպքերում դերակատարում ունեցող անձանց գործողություններին չի տրվել համարժեք քրեաիրավական գնահատական: Մինչդեռ, ձեզ կատարված հարցադրումների կապակցությամբ ձեր հաղորդման հիման վրա երկու անձինք կալանավորված են: Այսինքն՝ մենք տեսնւմ ենք հստակ խտրական վերաբերմունք եւ  հիմք ընդունելով ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձեւը նրանք քաղաքական բատրակյալներ են: Հատկանշնական է, որ խտրական վերաբերմունքով քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց ձեր անձի շուրջ, հենց այդ է պատճառը, որը այս հայտարարությունը ուղղվում է ձեզ: Ձեր վարույթում քննվող այս գործով քաղաքական հետանդման են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա են հետապնդվում 2 երիտասարդ: Հորդորում ենք այսուհետ հետեւողական լինել, քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում իրականացնել արդարադատություն»,-հայտարարեց Խուդոյանը:
Ինչից հետո դահլիճում ներկա գտնվող Քոչարյանի աջակիցները սկսեցին ծափահարել՝  ձեռներում պահելով Նորակ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի լուսանկարները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր