Մեր օրերի Օստապ Բենդերը
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-09/1569247797_alisa.jpg)
-Բարև ալիսա:
-Բարև Նիկոլ, Նիկոլ չեմ հասկանում
էս ինչո՞ւ են ընկել
ընտանիքիդ հետևից, ինչեր ասես չեն գրում:
-Ալիսա հոգեվարքի մեջ են, զառանցում
են, վերջին պրյոմն են ուզում կիրառեն: Ընդհանրապես
քաղաքական պայքարն էլ օրենքներ, բարոյականություն, տրամաբանություն ունի, այն է՝ ինչ
էլ լինի անձնականին չեն կպնում, եթե փորձում են ինձ վախեցնել, ապա ուշացել են, Գյումրիից Երևան ճանապարհին
պիտի վախեցնեին:
-Նիկոլ, բա Պուտինի
հետ ի՞նչ էիք այդքան
երկար խոսում օդանավակայանում:
-Ալիսա վայելում էինք հայկական կոնյակը
և ես Զիմզիմովին, կներես Պուտինին մի անեկդոտ պատմեցի. Մեկին մի բան են բացատրում,
ասում են հասկացա՞ր, ասում է ոչ, նորից են բացատրում՝ ասում են հասկացա՞ր, ասում է
ոչ, նորից են բացատրում՝ ասում են հասկացա՞ր և նա ասում է, հո բութ չես, ասացի չեմ
հասկանում: Հիմա իմն է: Ասում են արի մի կլորիկ գումար վերցրու գնա, չեմ ուզում:
Ռոբերտն ու Սերժը էդքան փող
տարան, ու՞ր է նրանց փողերը, Ռոբերտը տվել է ռուսներին, Սերժը՝ Եվրոպացիներին: Հիմա
նրանք Պեպոյի օրն են ընկել, Զիմզիմովին ասում են փողերը տուր, նա էլ թե բարաթը բեր,
բարաթ տվողն էլ հիմա ես եմ, թելի կծիկը իմ ձեռքում է:
-Նիկոլ բա սրա վերջը…
-Ուզում ես տեսնել կինոն ինչով
կավարտվի՞… Ես Շուրային (Սերժին) ասում եմ որքան փող է քեզ հարկավոր երջանիկ լինելու
համար, մեկ է նրա աչքը ուրիշի գրպանում է, պանիկովսկին (Ռոբերտը) ասում է ես հիվանդ
մարդ եմ տվեք իմ փողերը ատամներս (ադենոմաս) պիտի բուժեմ, էն Բալագանովին էլ ասում
է Շուրա դու բութ ես, միայն գողություն, էն Ադամը (Լևոն Տեր-Պետրոսյանը) ծերացել է, վերանորոգել
է Լորեն Դիտրիխը և գրդոն է անում, դե ես էլ՝ զորահանդեսի հրամանատարս Հայաստանը տուն,
օջախ եմ սարքում և ուզում եմ տնային կառավարիչ աշխատել, ինձանից միլիոնատեր դուրս չի
գա:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 18